ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մահափո՞րձ Հռոմի պապի դեմ

Մահափո՞րձ Հռոմի պապի դեմ
01.09.2014 | 14:34

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր նպատակներից մեկը՝ գրում է իտալական Il Tempo պարբերականը՝ վկայակոչելով իսրայելյան աղբյուրները: «Իսլամիստները Հռոմի պապին տեսնում են որպես քրիստոնեական հավատի գլխավոր խորհրդանիշ, որն իրենք հերետիկոսություն են անվանում»,- նշել է իտալական պարբերականի՝ իսրայելական հետախուզության աղբյուրը: Պապականության ինստիտուտը մշտապես ցանկալի թիրախ է եղել իսլամական ահաբեկչական կազմակերպությունների համար: Թեև իտալական հետախուզությունն անմիջական նախանշաններ չի հայտնաբերել Հռոմի պապի դեմ մահափորձ կատարելու վերաբերյալ, երկրի ողջ տարածքով ահաբեկչական սպառնալիք է հայտարարվել:
Վատիկանի մամլո ծառայությունում նշել են, որ վերահսկում են իրավիճակը և ներկա պահին «պապի անվտանգության համար անհանգստանալու իրական պատճառ չեն տեսնում»:

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ